էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը հիմնականում կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Ըստ նրա՝ առաջիկա 5 օրերին եղանակային էական տատանումներ չեն կանխատեսվում:
«Լեռնային մարզերում ցերեկային ժամերին սպասվում է հիմնականում 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 32-35 աստիճանի սահմաններում, իսկ հովտային գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն: Հուլիսի 22-25-ին հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի առանձին հատվածներում, կդիտվեն կարճատև անձրևներ»,- ասել է նա: