Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունում է, որ իր երկիրը կարող է վերջ դնել ԱՄՆ-ի հետ ռազմական բախմանը և անցնել հակամարտության բանակցային կարգավորման, երբ առավելություն ստանա մարտի դաշտում։
«Պատերազմի ավարտը հնարավոր է կամ բացարձակ ռազմական հաղթանակի, կամ բանակցությունների միջոցով։ Բանակցությունների համար ճիշտ ժամանակն այն պահն է, երբ ռազմաճակատում հասել ես հուսալի դաշտային և ռազմավարական նվաճումների»,- ասել է Արաղչին IRNA-ի հետ հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների մեկնարկի պահի որոշումն ամենակարևորն է:
«Դուք չեք կարող վտանգել մարդկանց կյանքը և երկրի ճակատագիրը։ Որոշումները պետք է կայացվեն ճշգրիտ և ամբողջական հաշվարկների հիման վրա»,- հավելել է Արաղչին։
Երկուշաբթի ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին իններորդ գիշերային հարվածը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց է Իրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման համար։