Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ զոհերի ընդհանուր թիվը հասել է 17-ի. AP


Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 17-ի, հաղորդում է Associated Press (AP)-ը։


ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ զոհեր են գրանցվել Իրաքում և Հորդանանում: Ըստ տեղեկությունների՝ Իրանի վերջին հարվածի գոտում մարդկային մասունքներ են  հայտնաբերվել։ AP-ի փոխանցմամբ՝ պաշտոնական զոհերի թիվը կարող է հասնել 18-ի։


Իրանի դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ վիրավորված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Leave a comment