Բժիշկը զգուշացրել է օրվա որոշակի ժամերին սուրճ խմելու վնասակարության մասին

Բժիշկ և երկարակեցության փորձագետ Մարկոս ​​Վասկեսը նշել է, որ օրվա որոշակի ժամերին սուրճ խմելը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին, հաղորդել է ABC-ն։

Ըստ Վասկեսի՝ եթե պատկերացնենք այսպես կոչված «երկարակեցության բուրգ», դրա հիմքը կլինի որակյալ քունը։ «Մարդիկ, ովքեր սուրճ են խմում միայն առավոտյան, ավելի լավ առողջական ազդեցություն ունեն, քան նրանք, ովքեր այն խմում են ամբողջ օրվա ընթացքում», – ասել է Վասկեսը։

Բժիշկը բացատրել է, որ կոֆեինը պահպանում է ակտիվությունը։ Հետևաբար, դրա առկայությունը մարմնում քնելուց մի քանի ժամ առաջ բացասաբար է անդրադառնում գիշերային քնի որակի վրա։ Մասնագետը խորհուրդ է տվել սուրճի վերջին բաժակը խմել քնելուց առնվազն ութ ժամ առաջ։

Leave a comment