Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում


Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 


Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում և Սպիտակի բժշկական կենտրոնում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա՝ պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով:


 


Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, բուժառուի համար ամբողջովին անվճար. այն ներդրված է նաև Շիրակի (Գյումրու բժշկական կենտրոն, Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն) և Տավուշի (Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն) մարզերում:


 


Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը նաև այլ մարզերում:

Դիտումների քանակ5

Leave a comment