Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովին

ԱՄՆ պետքարտուղարը պատրաստ է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Մարկո Ռուբիոն այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով ռուս և չինացի գործընկերների հետ հնարավոր շփումների մասին հարցին։

Ռուբիոյի խոսքով՝ հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա: Նա հուլիսի 19-23-ը կմեկնի Ֆիլիպիններ: Այցի ընթացքում կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գծով միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment