https://arm.sputniknews.ru/20260720/irany-hajtararel-e-vor-hvordananum-amerikjan-hetakhuzakan-inqnatir-ev-ughghatir-e-vochnchacrel-104819198.html
Իրանը հայտարարել է, որ Հորդանանում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել
Իրանը հայտարարել է, որ Հորդանանում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել
Sputnik Արմենիա
Իրանի զինուժը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T11:08+0400
2026-07-20T11:08+0400
2026-07-20T11:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
ինքնաթիռ
ուղղաթիռ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_b339f9b6199fd90e5d53e9e95c9ef00a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորդանանի «Աքաբա» օդանավակայանում ամերիկյան P-8A հետախուզական ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել։Ավելի վաղ օդանավակայանին հրթիռային հարված էր հասցվել։Իրանը հարվածել է նաև Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են այսօրվա ընթացքում արդեն երրորդ օդային տագնապի մասին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_5fd577ae05104d9ed48ae25646aa8314.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հորդանան, ինքնաթիռ, ուղղաթիռ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, հորդանան, ինքնաթիռ, ուղղաթիռ, ամն
Իրանի զինուժը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորդանանի «Աքաբա» օդանավակայանում ամերիկյան P-8A հետախուզական ինքնաթիռ և ուղղաթիռ է ոչնչացրել։
Ավելի վաղ օդանավակայանին հրթիռային հարված էր հասցվել։
Իրանը հարվածել է նաև Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են այսօրվա ընթացքում արդեն երրորդ օդային տագնապի մասին։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։