ԱՄՆ-ը քննարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը. The Washington Post

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ Իրաքում ամերիկացի զինծառայողի մահվան մասին տեղեկություններից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնը մեծացնում է տարածաշրջանում տեղակայված ռազմական ինքնաթիռների թիվը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներքին քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հնարավոր գործողությունների ընդլայնումը կարող է բարդանալ հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար զինամթերքի պաշարների կրճատման պատճառով։

«Մենք բավարար միջոցներ չունենք նման գործողությունները երկարաժամկետ աջակցելու համար, և չեմ կարծում, որ Սպիտակ տունը լիովին գիտակցում է այդ հանգամանքը», — պարբերականին ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հուլիսի 18-ին Իրաքում զոհվել է ամերիկացի զինծառայող։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել իրանական խոցված անօդաչու թռչող սարքից մնացած զինամթերքի «վերահսկվող պայթեցման» ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment