Մենք գալու ենք քվեարկելու. «Ընտրական աքսորի» դեմ խմբին շուրջ 70 մարդ է միացել

https://arm.sputniknews.ru/20260720/menq-galu-enq-qvearkelu-yntrakan-aqsvori-dem-khmbin-shurj-70-mard-e-miacel-104816599.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188768_143:0:2418:1706_1920x0_80_0_0_25c5fc9c27d8c3d059cbd4fe55a888bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, օրենք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, օրենք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, բայց ներգրավված են հայաստանյան քաղաքական կյանքին, հակասահմանադրական են համարում ՔՊ–ի ընդունած փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Ընտրական աքսորի» դեմ աշխատանքային խմբին շուրջ 70 քաղաքացի է միացել: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը:

Հհուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն կատարեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։ Իշխանյանը հուլիսի 16-ին հայտնեց, որ «Ընտրական աքսորի» դեմ աշխատանքային խումբ է ստեղծվում։

«Հանրաքվեներին և ընտրություններին մենք գալու ենք քվեարկելու․ Հայաստանի հետ մեր իրավական կապը անխախտ է։ Անկախ մեր գտնվելու վայրից, կշարունակենք մասնակցել Հայաստանի ժողովրդավարացմանը և քաղաքական կյանքին»,– այս հայտարարության տակ ստորագրել է 20 երկրի քաղաքացի (ՌԴ, ԱՄՆ, Շվեդիա, Դանիա, Կանադա և այլ երկրներ)։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Leave a comment