Մոտ 1 օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 21-ի ժամը 11:00-ն կդադարեցվի ք.Սեվան Իսակովի, Ազատության, Գայի, Գ.Նժդեհի, Գ.Մարզպետունու, Նավարարների, Կոմիսարների, Պ.Սեվակի, Սունդուկյանի, Խորհուրդների, Վ.Փափազյանի, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբայեդովի, Գործարանային, Բաբաջանյանի, Շինարարների, Սայաթ-նովայի, Սարգիս Սեվանցու, Ֆրանսիական, Ձկնորսների, Նաիրյան, Նալբանդյան 40-65 Շենքերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment