Բաժանորդագրվել
Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։