ԱՄՆ փոխնախագահի այցը պատմական է. Արսեն Թորոսյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ-ն խորացնում է իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք արդեն ունենք ռազմավարական մակարդակի հարաբերություններ, նաև դրանից բխող ոլորտային հարաբերություններ»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանն ԱՄՆ փոխնախագահի այցը պատմական համարեց. «Սա առաջին նման այցն է և նշան է նրա, որ հարաբերությունները խորանում են և երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու: Մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ: Գործընթացը խաղաղության պրոցեսն առաջ տանելու և նաև դրա շրջանակներում խաղաղության համաձայնագիրը վերջնական կնքելու ամենօրյա աշխատանք է պահանջում, որն իրականացնում ենք երկար տարիներ»: