Իսրայելը զգուշացնում է՝ իրանական հարձակման դեպքում կպատասխանի «ողջ ուժով»
Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում իր երկիրը հզոր պատասխան կտա։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իսրայելական և հորդանանյան ուժերը որսացին իրանական հրթիռ, որն արձակվել էր հորդանանյան Աքաբա քաղաքի ուղղությամբ, գրում է «Ազատությունը»։
«Եթե Իրանը հրթիռներ արձակի Իսրայելի ուղղությամբ, մենք ողջ ուժով կհարձակվենք նրանց վրա», – ասել է Իսրայել Կացը՝ հավելելով․ – «Եթե Միացյալ Նահանգները փոխի իր քաղաքականությունը, ինչը ևս կարող է տեղի ունենալ, մենք Թեհրանի դեմ պատրաստ ենք թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողությունների»։