Հինգ հարց՝ 9-րդ գումարման ԱԺ նիստի օրակարգում. օգոստոսի 2-ին սպասվող նիստի ընթացակարգը


Ուղիղ երկու շաբաթից՝ օգոստոսի 2-ին, 9-րդ գումարման Ազգային ժողովը կգումարի անդրանիկ նիստը:


Նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինի երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները:


Մինչև այդ, ԿԸՀ-ն հուլիսի 21-ի նիստում հաստատելու է նոր խորհրդարանի կազմն ու մանդատների տրամադրումը:


ԱԺ կանոնակարգի համաձայն՝ կառավարող խմբակցությունն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու:


Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորված խորհրդարանի մեծամասնության ներկայացրած թեկնածուին: 


Խորհրդարանի առաջին նիստի օրակարգում ներառված է հինգ հարց:


ԱԺ-ն կընտրի նախագահ և տեղակալներ, նաև մշտական 12 հանձնաժողովների նախագահներ: Այս պաշտոններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների անունները հանրությանը արդեն հայտնի են, մինչդեռ ընդդիմությունից դեռ արձագանք չկա, միայն հայտնի է, որ վերցնելու են մանդատները:


Օգոստոսի 2-ին, եթե անգամ ընդդիմությունը չներկայանա, ԱԺ-ն շարունակելու է բնականոն գործունեությունը:


Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

Դիտումների քանակ2

Leave a comment