Բաժանորդագրվել
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները։