ԵՄ նոր առաքելություն. ինչ խնդիր է լուծելու, և ինչ ռիսկեր է փորձում նվազեցնել Երևանը


Հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանն այսուհետ միայնակ չի պայքարի։


ԵՄ քաղաքացիական նոր առաքելությունը կօգնի մեր երկրին դիմագրավել ստին, կեղծիքին, ապօրինի փողերի հոսքին ու կիբեռհանցագործություններին։


Եվրամիությունն այս շաբաթ կանաչ լույս վառեց որոշման համար։


2 տարի շարունակ մոտ 2 տասնյակ եվրոպացի փորձագետներ խորհրդատվական գործառույթ կիրականացնեն պետական ինստիտուտների, նաև՝ քաղհասարակության հետ։


Ի դեպ, այս առաքելությունը չի գալիս փոխարինելու հայ-ադրբեջանական սահմանին գործող ԵՄ դիտորդական առաքելությանը։ Դրանց մանդատները, խնդիրը տարբեր են։


Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

Դիտումների քանակ4

Leave a comment