Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա տղայի մարմինը. հայտնի է ինքնությունը

Վայոց ձորի մարզում փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում հայտնաբերել են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում 21–ամյա երիտասարդն ընկել է Գողթանիկի ջրվեժն ու ջրահեղձ եղել։ Երեւանից ժամանած փրկարարները եւ հատուկ ջրասուզակը շուրջ 30 րոպե որոնողական աշխատանքներից հետո գտել են ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։

Leave a comment