Արաղչին ակնարկել է Իրանի ղեկավարության ներսում հնարավոր տեղեկատվության արտահոսքի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին հարձակումների հետ կապված հնարավոր է եղել ներքին տեղեկատվության արտահոսք, և այդ հանգամանքը ներկայումս քննության առարկա է։

«Հակառակորդը գիտեր այդ հանդիպումների անցկացման մասին, և դա վկայում է տեղեկատվության արտահոսքի առկայության մասին։ Հավանաբար այդ արտահոսքը մինչ օրս ամբողջությամբ չի վերացվել և լուծում է պահանջում։ Անվտանգության ծառայություններն այս գործով հետաքննություն են իրականացնում», — նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ հակառակորդը լավատեղյակ էր, որ Իրանի գերագույն առաջնորդն ամեն առավոտ գտնվում է իր աշխատասենյակում, ինչի պատճառով նա հեշտությամբ կարող էր դառնալ թիրախ։ Միևնույն ժամանակ, Արաղչին պնդել է, որ հարձակվողները նաև գիտեին, որ հարակից շենքերից մեկում անցկացվում էր ռազմական հրամանատարների խորհրդակցություն, և հենց այդ պատճառով էլ ընտրել էին հարձակման տվյալ ժամանակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment