Հետախուզական տվյալների արտահոսք է եղել անհայտ աղբյուրից․Արաղչին՝ Խամենեիի սպանվելու մասին

https://arm.sputniknews.ru/20260719/hetakhuzakan-tvjalneri-artahvosq-e-eghel-anhajt-aghbjuricaraghchin-khameneii-spanvelu-masin-104804147.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_f59701e6d7ab98ad80c47ba5d2d93f11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

այաթոլլա ալի խամենեի, սեյեդ մոջթաբա խամենեի, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն

այաթոլլա ալի խամենեի, սեյեդ մոջթաբա խամենեի, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Ալի Խամենեիի զոհվելու օրը ԱԳ նախարարը եղել է նրա նստավայրում։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս անհայտ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին, ասել Է Իրանի ԱԳ նախարարը իրանցի լրագրող Ջավադ Մուգուին տված հարցազրույցում:

Ինքը՝ նախարարը, փետրվարի 28-ի առավոտյան՝ հարձակման օրը, գտնվել է համալիրի տարածքում, որտեղ բնակվում էր Խամենեին։ Ժամը 9:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենեիին սովորաբար գաղտնի զեկույցներ են փոխանցվել: Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցությունների հաշվետվությունը և կրկին խոսել լարված իրավիճակի մասին: Հենց այդ պահին էլ համալիրին հարված է հասցվել։

Արաղչին նաև խոստովանել է, որ մինչ օրս չի հանդիպել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Նրան կարողացել են տեսնել միայն «շատ փոքր թվով» մարդիկ: Արաղչին ընդգծել է, որ հասանելիությունը Խամենեիին մնում է խիստ սահմանափակ, իսկ նրա հետ անձնական հանդիպման հնարավորություն ունեցող անձանց շրջանակը նվազագույն է:

Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը չի հաջողվել անցկացնել շարունակվող հարվածների ֆոնին, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը: Նրան թաղել են հայրենի Մաշհադում մահվանից ավելի քան չորս ամիս անց։

Leave a comment