Իսրայելը 50 միլիոն դոլար է ներդրել ԱՄՆ-ում իր հեղինակությունը բարելավելու արշավում․ WSJ

Իսրայելի կառավարությունը 50 միլիոն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում երկրի հեղինակությունը բարելավելու նպատակով իրականացվող արշավին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ արշավի շրջանակում ակտիվորեն կիրառվում են արհեստական բանականության գործիքներ, զանգվածային տեղեկատվական արշավներ և համագործակցություն բլոգերների ու ազդեցիկ հեղինակների հետ։

Նախագծի հիմնական կապալառուն Clock Tower X ընկերությունն է, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարին։

Նախաձեռնության նպատակն է հասնել միլիոնավոր ամերիկացիների և մեղմել Իսրայելի նկատմամբ ձևավորված բացասական վերաբերմունքը, որը պայմանավորված է վերջին ռազմական հակամարտություններով։ Սակայն, ըստ WSJ-ի, նույնիսկ նման մասշտաբային ներդրումների պայմաններում արշավի արդյունավետությունը շարունակում է հարցեր առաջացնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment