Հորդանանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ շարունակում է ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ տալ խուսափել երկրի տարածքում գտնվող ռազմական բազաներ այցելելուց՝ Իրանի հարձակումների ֆոնին։
Դեսպանության հայտարարության համաձայն՝ կոնկրետ և արժանահավատ սպառնալիքի պատճառով Հորդանանի իշխանությունները տարհանել են Աքաբայի միջազգային օդանավակայանն ու ծովային նավահանգիստը։
«Խստորեն խորհուրդ ենք տալիս ԱՄՆ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ օդանավակայան կամ ծովային նավահանգիստ այցելելուց։ Շարունակեք հետևել Հորդանանի անվտանգության մարմինների բոլոր ցուցումներին», — ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։