ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

Բաժանորդագրվել

Շինհրապարակի ուղղությամբ մի քանի արկ է արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանում կառուցվող ատոմային էլեկտրակայանը հուլիսի 19-ի գիշերը հայտնվել է ԱՄՆ-ի հարվածի տակ:

Երկրի ատոմային էներգիայի գործակալության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել Դարհովեյնի կայանը Իրանի հարավ-արևմուտքում։

Ամերիկացիները մի քանի արկ են արձակել էլեկտրակայանի շինհրապարակի ուղղությամբ:

Կազմակերպությունը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործություն:

ԱՄՆ-ն և Իրանը հուլիսի 7-ից թևակոխել են հակամարտության նոր փուլ։ Կողմերը պարբերաբար հարվածներ են փոխանակում միմյանց բազաների և օբյեկտների ուղղությամբ: Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտված է։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է և ԱՄՆ-ին զգուշացրել է հրադադարի համաձայնագրի պայմանները չպահպանելու համար սպասվող հատուցման մասին:

Leave a comment