Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Մերձավոր Արևելքում ներկայումս տեղակայված է ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող։

«Ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայողներ՝ տղամարդիկ և կանայք, տեղակայված են ամբողջ Մերձավոր Արևելքում»,-ասվում է հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ խոցելով ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ։

Իրանն էլ հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Leave a comment