Կա ձերբակալված
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթի հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից. «Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 21։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների մասին։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։