«Շարժվում ենք առաջ». Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է պրոֆեսիոնալ սպորտային ըմբշամարտի RAF լիգայում կրած իր առաջին պարտությունը։

Անցած գիշեր կայացած գոտեմարտում զիջելով UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին՝ Ծառուկյանը կարճ ուղերձով է հանդես եկել իր տելեգրամյան ալիքում:

«Այսօր մրցակիցն ավելի ուժեղ էր… Շարժվում ենք առաջ»,- գրել է Արմանը։

Հիշեցնենք, որ RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջեց Քովինգթոնին 3:5 հաշվով։

Leave a comment