Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ-ի երկու առանցքային ռազմական օբյեկտների։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան ամերիկյան ուժերի գործողությունների, որոնք, Թեհրանի պնդմամբ, հանգեցրել են Իրանում խաղաղ բնակիչների զոհերի և ենթակառուցվածքային օբյեկտների վնասման։
Նշվում է, որ հարված է հասցվել զինամթերքի պահեստին, որը գտնվում է Իրանի սահմանից 104 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված ռազմական բազայում և հանդիսանում է տարածաշրջանում ամերիկյան զորքերի ապահովման ու վերախմբավորման առանցքային լոգիստիկ կենտրոն։
Բացի այդ, ըստ հայտարարության, թիրախավորվել են նաև Patriot զենիթահրթիռային համալիրների ռադիոլոկացիոն կայանները և ռազմաօդային բազայի հակաօդային պաշտպանության օբյեկտները, որը համարվում է ամերիկյան զորախմբի տեղափոխման գլխավոր տրանսպորտա-ավիացիոն հանգույցն ու լոգիստիկ կենտրոնը։
Թեհրանում հայտարարել են, որ նշված օբյեկտների գործունեության խաթարումը կարող է էական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի նյութատեխնիկական ապահովման հնարավորությունների վրա։