Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում տասնյակ ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել․ NYT

Հուլիսի 17-ին Իրանի կողմից Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով տասնյակ ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ հարվածների հետևանքով վնասվել են ԱՄՆ-ի մի քանի ռազմական օբյեկտներ։ Մասնավորապես, թիրախավորվել են ավիաբազաներ, որտեղ տեղակայված էին Black Hawk ուղղաթիռներ։ Հաղորդվում է, որ հարվածներից մեկի հետևանքով վնասվել են մի քանի ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է շուրջ 21 միլիոն դոլար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ևս մեկ հարված հասցվել է դեպի ռմբապաստարաններ տանող տարհանման ուղիներին, ինչի հետևանքով ապաստարաններ շարժվող շուրջ 20 ամերիկացի զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Leave a comment