ԱՄՆ-ը փորձում է մեկուսացնել Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստը

ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել կամուրջներին և երկաթուղային ուղիներին, որոնք Բենդեր Աբբաս նավահանգիստը կապում են Իրանի մնացած տարածքի հետ։ Հաղորդվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների վնասման հետևանքով փաստացի մեկուսացվել է քաղաքը, որի միջոցով իրականացվում է Իրանի արտաքին առևտրի շուրջ 50 տոկոսը։

Փորձագետները, այդ թվում՝ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը, այս գործողությունները կապում են Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Օրմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու ձգտման հետ։

Նրանց գնահատմամբ՝ Իրանի հիմնական ռազմածովային ուժերի տեղակայման վայր հանդիսացող քաղաքի մեկուսացումը Վաշինգտոնը դիտարկում է որպես հարկադիր միջոց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment