Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ

Բաժանորդագրվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքով։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ հուլիսի 18–ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հիվանդանոց է տեղափոխվել 15 տարեկան մի դեռահաս։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,–հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք` իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված բազմաթիվ պարկուճներ, «Mercedes G» և մի քանի այլ մեքենաներ, որոնց վրա կրակոցների հետքեր կային։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ նաև նռնակ էր հայտնաբերվել:

Leave a comment