Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել Կիևին՝ կիրառելով բալիստիկ և «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ

Ռուսաստանի բանակը գիշերը լայնածավալ հարված է հասցրել Կիևի, Կիևի մարզի և Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստի ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին`կիրառելով 31 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Կա 1 զոհ, 13 տուժած, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Կիևում հարվածներ են հասցվել «Ֆլամինգո» և «Նեպտուն» հրթիռների արտադրության օբյեկտներին, ինչպես նաև կրկնակի նշանակության արտադրանքի պահեստավորման կենտրոնին։

Օդեսա մարզում վնասվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի պահեստավորման բաքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment