https://arm.sputniknews.ru/20260719/rd-n-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-razmardjunaberakan-hamaliri-objektnerin–104798317.html
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին
Sputnik Արմենիա
Խոցվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկություններ, լոգիստիկ օբյեկտներ, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքը: 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T10:29+0400
2026-07-19T10:29+0400
2026-07-19T10:29+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/13/104797558_0:251:1199:925_1920x0_80_0_0_cb01ba90131efa92343059104efce3fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքերը կիրակի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևի, Կիևի և Օդեսայի մարզերի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզում խոցվել է «Տարասովկա» («Ամտել Փրոփերթիզ») լոգիստիկ կենտրոնը, որը, ինչպես պնդում են, օգտագործվել է հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրամասերի ընդունման, պահպանման, հավաքման և բաշխման համար:Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են նաև ռադիոէլեկտրոնային և հրթիռատիեզերական արդյունաբերության ձեռնարկությունների խոցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Ռադիոնիքս» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ինչպես պնդում են, արտադրվում են FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-7 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների, «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռների, ինչպես նաև «Կլոն» նախագծի շրջանակում Ս-300 համալիրի զենիթային կառավարվող հրթիռների անալոգի կառավարման համակարգեր:Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձեռնարկությունը զբաղվում է նաև ՄիԳ-29 կործանիչների օպտիկաէլեկտրոնային նշանառության համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների արդիականացմամբ, տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ:Օդեսայի մարզում հարված է հասցվել «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքին։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ խոցվել են ռազմական բեռների առաքման և պահպանման համար օգտագործվող օբյեկտներ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի տարաներ։Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ օրը ռուս զինվորականները «Գերան-4 սիկեր» ԱԹՍ-ի օգնությամբ հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի լոգիստիկ կենտրոնին: Գերատեսչությունը հրապարակել է օբյեկտիվ վերահսկողության կադրերը՝ հայտարարելով, որ թիրախը խոցվել է։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/13/104797558_0:101:1199:1000_1920x0_80_0_0_2e08d95cf4dd2a41a9eaf0b7c9c7fdac.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հրթիռակոծություն
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հրթիռակոծություն
Խոցվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված ձեռնարկություններ, լոգիստիկ օբյեկտներ, ինչպես նաև «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքը:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքերը կիրակի գիշերը զանգվածային հարված են հասցրել Կիևի, Կիևի և Օդեսայի մարզերի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, լոգիստիկ կենտրոններին և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզում խոցվել է «Տարասովկա» («Ամտել Փրոփերթիզ») լոգիստիկ կենտրոնը, որը, ինչպես պնդում են, օգտագործվել է հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրամասերի ընդունման, պահպանման, հավաքման և բաշխման համար:
Բացի այդ, Կիևում խոցվել է ««Նոր փոստ» Կիևի նորարարական տերմինալ» տեսակավորման կենտրոնը, որտեղ, ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով, իրականացվել է երկակի նշանակության արտադրանքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռոբոտացված համալիրների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության համար բաղադրամասերի պահպանում և առաքում:
Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտարարել են նաև ռադիոէլեկտրոնային և հրթիռատիեզերական արդյունաբերության ձեռնարկությունների խոցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Ռադիոնիքս» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ինչպես պնդում են, արտադրվում են FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների, FP-7 և FP-9 օպերատիվ-մարտավարական հրթիռների, «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռների, ինչպես նաև «Կլոն» նախագծի շրջանակում Ս-300 համալիրի զենիթային կառավարվող հրթիռների անալոգի կառավարման համակարգեր:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ձեռնարկությունը զբաղվում է նաև ՄիԳ-29 կործանիչների օպտիկաէլեկտրոնային նշանառության համակարգերի և ռադիոլոկացիոն կայանների արդիականացմամբ, տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ:
Խոցված օբյեկտների թվում գերատեսչությունը նշել է նաև հրթիռատիեզերական արդյունաբերության «Սպեցօբորոնմաշ» ՍՊԸ («Արտյոմ» ՊԱՀԿ) ձեռնարկությունը, որտեղ, ինչպես պնդում են, արտադրվում են նույն տեսակի հրթիռների կառավարման համակարգերի բաղադրիչներ։
Օդեսայի մարզում հարված է հասցվել «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքին։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ խոցվել են ռազմական բեռների առաքման և պահպանման համար օգտագործվող օբյեկտներ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի տարաներ։
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ օրը ռուս զինվորականները «Գերան-4 սիկեր» ԱԹՍ-ի օգնությամբ հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի լոգիստիկ կենտրոնին: Գերատեսչությունը հրապարակել է օբյեկտիվ վերահսկողության կադրերը՝ հայտարարելով, որ թիրախը խոցվել է։