«Հարսնաքարի» մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կա զոհ

Բաժանորդագրվել

Պարզվել է, որ վարորդը մենակ է եղել ավտոմեքենայում։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Այսօր Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա» մակնիշի ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կա մեզ զոհ, գրում է shamshyan.com–ը։

Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել ժամը 06։30-ի սահմաններում։

«Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերել է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողացել է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից»,–գրում է կայքը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Leave a comment