Ֆուտբոլի ԱԱ. Անգլիան գրավեց երրորդ տեղը

Բաժանորդագրվել

Մբապեն ձևակերպեց դուբլ՝ 22 գոլով դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում «Մայամի» մարզադաշտում ուշ գիշերին ուժերը չափեցին Ֆրանսիան ու Անգլիան:

Հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 6։4 հաշվով։

81-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ձևակերպեց դուբլ՝ 22 գոլով դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը իր վերջին հանդիպումն անցկացրեց ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում: Նրան կփոխարինի այդ պաշտոնում Զինեդին Զիդանը։

ԱԱ-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Իսթ-Ռաթերֆորդի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) «Մետալայֆ» մարզադաշտում։ Չեմպիոնի տիտղոսի համար կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Սկիզբը՝ ժամը 23.00-ին։

Leave a comment