Ադրբեջանում Սամվել Կարապետյանի կալանքը մեծ ոգևորություն էր առաջացրել․ Վարդևանյան

Ադրբեջանում Սամվել Կարապետյանի կալանքը մեծ ոգևորություն էր առաջացրել․ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

 

«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք:

 

2021 թվականի նույն հունիսի 18-ին ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օրերս պարզ դարձավ՝ ինչ մեծ ոգևորություն է առաջացրել Սամվել Կարապետյանի կալանքն այդ երկրի իշխանությունների համար:

 

Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի պայմաններում ենք գտնվում, ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ և պետք է աննահանջ ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։ 

Leave a comment