Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ

Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ

Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ինչպես հայտնում է Shasmhyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Leave a comment