Կրասնոդարի երկրամասի Կալինինսկայա գյուղից 2 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Մի-2 գյուղատնտեսական ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ստորաբաժանման մամուլի ծառայությունը։
«Մի-2 գյուղատնտեսական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կալինինսկայա գյուղից 2 կմ հեռավորության վրա (արևմտյան ծայրամասում)։ Վթարի հետևանքով օդաչուն մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։