Խամենեին ԱՄՆ-ին սպառնացել է «անմոռանալի դասերով»

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որում նա կոշտ հայտարարություններով է հանդես եկել ԱՄՆ-ի հասցեին։

Ուղերձում նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտումը, ըստ Խամենեիի, հերթական անգամ ապացուցում է ամերիկյան նախագահի ստորագրության «արժեզրկված և անվավեր» լինելը։

«Այսօր «Մեծ սատանան» կրկին առանց դիմակի ցույց տվեց իր իրական դեմքը, որպեսզի այս հանցագործությունների և անազնվության դառը փորձը դառնա ԱՄՆ-ի ստախոսության, անհուսալիության և անբարեխղճության հերթական ապացույցը», – ասված է ուղերձում։

Խամենեին նաև հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի ռազմական էսկալացիան, ապա Իրանը և, նրա ձևակերպմամբ, «Դիմադրության ճակատը» պատրաստել են «անմոռանալի դասեր» ամերիկյան կողմի համար։

Նրա խոսքով՝ նման գործողությունների օրինակներն արդեն ցուցադրվել են վերջին օրերին՝ «մահմեդական մարտիկների խիզախությամբ և հարավային շրջանի բնակիչների տոկունությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment