CENTCOM-ը հայտնել է Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու մասին

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ուրբաթ օրը Հորդանանում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է երկու ամերիկացի զինծառայող։

Հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների ուժերը հետ էին մղում իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

CENTCOM-ը նաև տեղեկացրել է, որ ևս մեկ ամերիկացի զինծառայող համարվում է անհետ կորած։

Հաղորդվում է, որ չորս զինծառայող բժշկական տարհանման կարգով տեղափոխվել էին Հորդանանի հիվանդանոցներ, սակայն արդեն դուրս են գրվել։ Թեթև վնասվածքներ ստացած մյուս զինծառայողները վերադարձել են ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment