https://arm.sputniknews.ru/20260718/trampi-stvoragrutjunn-arzheq-chuni-irani-geragujn-arajnvordy-ugherdz-e-hghel-azgin-104794771.html
«Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել ազգին
«Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել ազգին
Sputnik Արմենիա
Խամենեին ընդգծել է Իրանի ժողովրդի և պետության միասնականության պահպանման անհրաժեշտությունը: 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T21:30+0400
2026-07-18T21:30+0400
2026-07-18T21:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սեյեդ մոջթաբա խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_32023dc6c39c9dc17069fe662380e588.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի կրկնակի խախտումը կրկին ապացուցեց աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունն արժեք չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին` ուղերձով դիմելով ազգին։Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միասնականությունը, հրաժարվել քաղաքական կռիվներից և բախումներից:Հիշեցնենք` Ալի Խամենեիի մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_c48e7b1bf96e44bce193e8b99e3ce04d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սեյեդ մոջթաբա խամենեի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, սեյեդ մոջթաբա խամենեի
Խամենեին ընդգծել է Իրանի ժողովրդի և պետության միասնականության պահպանման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի կրկնակի խախտումը կրկին ապացուցեց աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունն արժեք չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին` ուղերձով դիմելով ազգին։
«Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունը ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: Այսօր «Մեծ սատանան» կրկին ցույց տվեց իր իրական դեմքը՝ առանց որևէ դիմակի։ Այս իրադարձությունները ևս մեկ անհերքելի ապացույցն են այն բանի, որ ԱՄՆ–ին չի կարելի վստահել, ԱՄՆ–ն չի առաջնորդվում բանականությամբ», – հայտարարել է Իրանի առաջնորդը:
Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միասնականությունը, հրաժարվել քաղաքական կռիվներից և բախումներից:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։