«Wildberries»-ի ղեկավարը հայտնել է՝ որքան գումար կստանան Տամբովում զոհվածների ընտանիքները

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներն այս գիշեր հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ և Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքներում գտնվող պահեստներին:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Wildberries»-ի զոհված աշխատակիցների ընտանիքները ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կիմը։

«Ինչպես ասել էի, ընկերությունը աջակցություն կցուցաբերի Էլեկտրոստալում ու Կոտովսկում մեր լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժածներին և զոհերի հարազատներին։ Զոհերի ընտանիքները ընկերությունից կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորները՝ 1 միլիոն ռուբլի», – գրել է Կիմը տելեգրամյան ալիքում։

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Տամբովի մարզի Կոտովսկում և մերձմոսկովյան Էկտրոստալում գտնվող պահեստների վրա։ Կոտովսկում հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով, 25-ը` վիրավորվել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման փաստով։

Leave a comment