Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վենսը Հայաստան է գալիս միայն այն պատճառով, որ գնում է Ադրբեջան։
Ճանապարհին` տարածաշրջանում Ադրբեջանի նոր ձեռք բերված ու միակ վասալ-ճորտին այցելելը վատ միտք չէ, մանավանդ, որ այդ ճորտն այլևս որևէ գործոն չէ և նրա հետ արդեն դաշնակցելն իմաստ չունի, բայց նրա կողմից իսկ ընտրված նրա նոր տիրոջ հետ համագործակցության ընթացքում կարող է և բարեհաջող որոշակիորեն օգտագործվել։
Ու նաև` ֆասադը պահելը երբեք էլ վատ միտք չէ։
Իսկ նրանք, որոնք Վենսին վիդեո կամ գրավոր նամակներ են գրում` հղում անելով քրիստոնեությանը, խոսելով քրիստոնյա հայերի վատ վիճակից, կամ նրանք, որոնք քրիստոնյա հայերի ոչնչացման վտանգին են հղում անում` տուրք տալով իբր քրիստոնեապաշտպանական միտմանը, որն իբր թե գերիշխում է այսօր ԱՄՆ-ի քաղաքական գծում` ուղղակի ծիծաղելի են նայվում։
Կլոունադան ամենուր է սրանց միջավայրում։ Ամենուր և ամեն ինչում։
Գավառական մակարդակի տրամաբանությունն ու ուղեղն ամենուր և բոլոր հարցերում է տգետ և գավառական։
Անգամ, երբ ընդդիմադիր է բացարձակապես ստորաքարշ և թշնամահպատակ իշխանությանը, կամ էլ երբ իբրև թե ներկայացնում է չեղած այսպես կոչված «ինտելիգենցիան»»։