Թեհրանը հայտնել է ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը ներկայացրել է ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թարմացված տվյալները։

Նրա խոսքով՝ օդային հարվածների հետևանքով զոհվել է 50 մարդ, իսկ ավելի քան 500-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Քերմանփուրը նշել է, որ զոհվածների թվում կան հինգ կին և երկու անչափահաս։ Վիրավորների թվում, ըստ նրա, հաշվառվել են 32 կին և 18 երեխա ու դեռահաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment