Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այս երկրում ամենաշատը իրեն չարդարացրած կառույցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, որոշել է միջոցներ ձեռնարկել helpcourt.am հարթակը փակելու ուղղությամբ, քանի որ, ըստ ՀԿԿ-ի այն դատավորներին հրապարակային դասակարգող հարթակ է, որը վտանգի աղբյուր է։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր ձևավորման առաջին իսկ տարիներից ամենաերկակի ստանդարտներով վարույթներ նախաձեռնող, քաղաքական կուսակցությանը վարույթներից մարդկանց կյանքին առնչվող տեղեկություններ փոխանցող, ԱԺ ընտություններին ընդդիմադիր ուժերի հակաքարոզչությանը ներգրավված և քաղաքական իշխանության պատվերով ամենաշատ ռեպրեսիաններ իրականացնող կառույցն է։ Պարզից էլ պարզ է, որ նման նախաձեռնությամբ հանդես գալը ՀԿԿ-ին բացարձակ հետաքրքիր չէր, ուստի այս ամբողջ պատմության մեջ միայն մեկ հարց պարզ չէ՝ հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞ կուսակցական նիստերի ընթացքում մտքի տիտան գործընկերներն են փոխանցել այդ գաղափարը: Ժող բասծիոնը տենց բան ա))»։