ՌԴ–ն գրոհել է Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում Ուկրաինայի զինուժի պահեստների վրա

Բաժանորդագրվել

Խոցվել են զինամթերքի պահեստներ, ռազմական վարչակազմի շտաբը և Դնեպրոպետրովսկի մարզի երկու ձեռնարկություններ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերում գտնվող ուկրաինական զինված ուժերի պահեստներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ թիրախում են եղել Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկայի զինամթերքի պահեստը, ռազմական վարչակազմի շտաբը, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները և երկու ձեռնարկություն՝ «Mining Machines» ՍՊԸ-ն և Դրուժկովկայի մեքենաշինական գործարանը:

Բացի այդ, ռուսական «Geran» անօդաչու թռչող սարքերը հարվածել են Չեռնիգովի մարզի Բերեզնա գյուղում գտնվող ուկրաինական զինուժի զենքի և սարքավորումների պահեստին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment