Օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ․ Wildberries-ի հայտարարությունը

Օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ․ Wildberries-ի հայտարարությունը

Wildberries-ի պաշտոնական հայտարարությունը՝ լոգիստիկ կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ․

Wildberries-ի՝ ՌԴ-ում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։

 

Մենք իրավիճակը պահում ենք անմիջական վերահսկողության ներքո և գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ բոլոր գործընթացները հնարավորինս արագ բնականոն հուն վերադարձնելու համար։ Այս պահին արդիական տեղեկատվությունը օպերատիվ կերպով թարմացվում է վաճառողների պորտալում, աջակցության պաշտոնական ալիքներում և վաճառողների անձնական հաշիվներում։

 

Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկական կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։

 

Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար։

Leave a comment