Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ

Հասարակություն

18.07.2026 | 15:40

Երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Կառույցը 2026 թվականի հուլիսի 17–ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ բացահայտվել է Ոստիկանության ծառայողների կողմից 2023 թվականին տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը։ Գործով ձերբակալվել էր 2 ոստիկան։

Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Վերոնշյալ ոստիկանների բնակարաններում խուզարկություն էր իրականացվել։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ բացահայտվել է 2023 թվականին Երևանում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործով ոստիկանության երկու ծառայողի ենթադրյալ մասնակցությունը։

 

 

Leave a comment