Մեկ շաբաթում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ շուրջ 1900 ԱԹՍ է արձակվել․ Սոբյանին

Բաժանորդագրվել

Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Վերջին 1 շաբաթվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ շուրջ 1900 ԱԹՍ է արձակվել, որոնց մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Հուլիսի 11-ի ժամը 20:30-ից մինչև հուլիսի 18-ի ժամը 08:30-ը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 1892 ԱԹՍ է արձակվել։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում։ Մոսկվայի մատույցներում 207 ԱԹՍ է ոչնչացվել», – գրել է Սոբյանինը «Max» հարթակում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment