Շուրջ 50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք, որպեսզի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին աջակցեն ԱԱ-2026-ի եզրափակիչում, հաղորդում է Marca-ն։
Երկրպագուների մի մասը ժամանել է Արգենտինայից, մնացածն էլ բնակվում են ԱՄՆ-ում։ Արգենտինացիների զանգվածային ժամանման մասին հայտնի էր դարձել Անգլիայի հավաքականի դեմ Ատլանտայում կայացած կիսաեզրափակիչի խաղից (2:1) հետո, քանի որ ավտովարձույթի ծառայությունները բախվել էին մեքենաների դեֆիցիտի հետ։ Հարավամերիկացի երկրպագուները մեծ հոսքերով մեկնել էին Նյու Յորք։
Ակնկալվում է, որ քաղաքում ու մարզադաշտում արգենտինացի երկրպագուների թիվը զգալիորեն ավելի շատ կլինի, քան իսպանացիները։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության Արգենտինա – Իսպանիա եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ Սթեդիում» ստադիոնում։