Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով այս պահի դրությամբ 13 քաղաքացի է բուժօգնություն ստանում մարզային բուժկենտրոնում:

Այս մասին Factor.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: Նրա փոխանցմամբ` այս պահին պացիենտների վիճակը գնահատվում է բավարար և միջին ծանրության:

Հիշեցնենք` նախարարությունը երեկ հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

Արփի Հակոբյան

Leave a comment