Հասարակություն
18.07.2026 | 13:06
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնական գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ ինստիտուցիոնալ մտահոգությունները։ Կոմիտեի գնահատմամբ՝ նման հարթակները կարող են ռիսկեր ստեղծել դատավորների անկախության երաշխիքների, ինչպես նաև նրանց նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման տեսանկյունից, ուստի առաջարկվել է քննարկել դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող մասնավոր հարթակների գործունեությունը օրենսդրորեն արգելելու նպատակահարմարությունը։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։
Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը»,- ասված է ՀԿԿ-ի տարածած հաղորդագրությունում։